2005թ.-ի մայիսի 26-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում հանդիպեց հատուկ այցով Հայաստանում գտնվող Եվրոմիության “ՕԼԱՖ” գրասենյակի (Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական խարդախությունների բացահայտման հարցերով անկախ հետաքննության ծառայություն) ներկայացուցիչներ Ալբերտո Պերդուկայի, Թերի Քրեթինի, Վրաստանում և Հայաստանում Եվրոհանձնաժողովի պատվիրակության ֆինանսների ու պայմանագրերի բաժնի ղեկավար Ջերարդ Գալլերի և Հայաստանում Եվրոհանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ալեքսիս Լոբերի հետ:
Հանդիպման սկզբում “ՕԼԱՖ” ներկայացուցիչները ՀԵԻԱ-ի նախագահին տեղեկատվություն տրամադրեցին իրենց գրասենյակի և այցելության նպատակների վերաբերյալ: Այնուհետև ՀԵԻԱ-ի նախագահը հյուրերին նախ ներակայացրեց ՀԵԻԱ-ի պատմությունը, նախկին և ներկա գործունեությունը, որից հետո հյուրերին տեղեկատվություն տրամադրեց ՀՀ դատաիրավական համակարգի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում կատարվեցին շահագրգիռ քննարկումներ: Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ: