Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի մոնիթորինգի հանձնախմբի “Իրավապահ մարմիններ” աշխատանքային խմբի նիստը

2005թ.-ի հունիսի 17-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցավ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի մոնիթորինգի հանձնախմբի “Իրավապահ մարմիններ” աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցեց աշխատանքային խմբի անդամ, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան Դավիթ Աբգարյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին ՀՀ դատախազության կողմից մշակված “ՀՀ դատախազության աշխատակցի վարքագծի կանոնագիրքը”, ինչպես նաև աշխատանքային խմբի առաջարկությունները կանոնագրքի վերաբերյալ: Կանոնագրքի առթիվ պարզաբանումներ տվեց ՀՀ դատախազության ներկայացուցիչ Կորյուն Նահապետյանը: