2005թ.-ի հունիսի 23-ին` ժամը 17-ին ավարտվեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքի կողմից կազմակերպվող “Դատական համակարգ. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով հանրապետական գիտաժողովի գրանցման փուլը:
Գիտաժողովին մասնակցելու համար գրանցված իրավաբան ուսանողները մինչև 2005թ.-ի հուլիսի 1-ի ժամը 17-ը պետք է իրենց գրավոր զեկույցները ներկայացնեն ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակ կամ ՀԵԻԱ-ի համապատասխան մարզային մասնաճյուղեր: