Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Birthright Armenia/”Դեպի Հայք” հիմնադրամի հետ համատեղ 2005թ.-ի ամռանը սփյուռքահայ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար կազմակերպել է “Ամառ 2005” ուսանողական/կամավորական ծրագիրը, որի շրջանակներում այս ամառ ՀԵԻԱ-յում կաշխատի մեկ կամավոր: ՀԵԻԱ-ն այսօր հյուրընկալեց Արման Սարվարյանին, որը Լոնդոնի համալսարանի ուսանող է և ՀԵԻԱ-ում աշխատելու է 2 ամիս: Կամավորը այսօր ծանոթացավ ՀԵԻԱ աշխատակազմի, գործունեության ուղղությունների և վեբ-կայքի հետ: Նրան ներկայացվեց նաև այն աշխատանքների ժամանակացույցը, որոնք իրականացվելու են առաջիկա երկու ամիսների ընթացում: