“Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ” հանրապետական երիտասարդական համաժողովը շարունակվում է

2005 թ.-ի հուլիսի 5-ից 7-ը ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը “Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ” հանրապետական երիտասարդական համաժողովի շրջանակներում Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար, որի նպատակն էր երիտասարդությանը ներգրավել նախանշելու համար այն ուղիները, որոնք կնպաստեն երիտասարդությանը առնչվող բնագավառների հիմնախնդիրների լուծմանն ու խոչընդոտների հաղթահարմանը: Սեմինարին մասնակցում էին մի շարք երիտասարդական հասարակական և այլ կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներ: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ներկայացնում էր Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ Մերի Գրիգորյանը: Եռօրյա սեմինարի ընթացքում քննարկվեցին սոցիալ-տնտեսական, մշակութային, հասարակական-քաղաքական մի շարք բնագավառներում երիտասարդության մասնակցության, կրթության, գիտության, պետական երիտասարդական քաղաքականության բնագավառներում նրանց հուզող խնդիրների ու առկա դժվարություններին վերաբերող հարցեր: Մասնակիցների ակտիվ ներգրավումը թույլ տվեց սեմինարի արդյունքում մշակել առաջարկությունների փաթեթ, որում նախանշվեցին երիտասարդությանը հուզող խնդիրների լուծման մեխանիզմները: Նախատեսվում է, որ փաթեթը հնարավորինս կնպաստի Հայաստանում պետական երիտասարդական քաղաքականության իրականացման գործընթացին: