2005թ. հուլիսի 15-ին Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի ունեցավ Արմեն Այվազյանի կողմից կազմված “Հակակոռուպցիոն ռազմավարության միջազգային փորձը” գիտական նյութերի հատընտրի քննարկումը: Գիրքը հրատարակվել էր Եվրոպական հանձնաժողովի Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության հովանավորությամբ: Ժողովածուն ընդգրկում է արտերկրում կոռուպցիայի դեմ մղվաց պայքարի փորձը, միջազգային կառույցների և առաջատար հեղինակների մի շարք ուշագրավ վերլուծություններ ու գործնական նշանակություն ունեցող առաջարկություններ: Քննարկամանը հրավիրված մասնակիցները, որոնց թվում էր նաև ՀԵԻԱ-ի անդամ, փաստաբան Լիանա Հարությունյանը, կարևորեցին գրքույկի հրատարակումը, ինչպես նաև առաջ քաշեցին հակակոռուպցիոն ռազմավարության մշակման համար որոշակի առաջարկություններ, որոնց թվում էին քաղաքական կամքի առկայությունը, հստակ օրենդրական դաշտի առկայությունը, հասարակության իրավագիտակցության բարձրացումը, պատժելիության անխուսափելիությունը, հաշվետու լինելու և ցանկացած գործունեության թափանցիկության ապահովումը: