2005 թ.-ի հուլիսի 21-ին Հ1 հեռուստաընկերության “5-րդ անիվ” հաղորդաշարի տաղավարում տեղի ունեցավ քննարկում ՀՀ աշխատանքային նոր օրենսգրքի մի շարք դրույթների շուրջ` կապված դրանց թերությունների, բացթողումների և առավելություների հետ: Քննարկվեց նաև արհմիությունների դերն ու նշանակությունը, դրանց ներկա վիճակն ու ոլորտում առկա խնդիրները: Քննարկմանը մասնակցում էին մի շարք պետական մարմինների, արհմիությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՀԵԻԱ անդամներ Լյուդվիգ Դավթյանը, Միհրան Գալստյանը, Աստղիկ Մատինյանը և Արմինե Ավետիսյանը: Աշխատանքային նոր օրենսգրքի քննարկման ժամանակ` որպես բանախոսներ հրավիրված էին ԵՊՀ դասախոս, աշխատանքային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանը և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի աշխատանքային իրավունքի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Օլգա Հովհաննիսյանը: Արհմիություններին նվիրված քննարկմանը` որպես բանախոսներ մասնակցեցին Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
“5-րդ անիվ” հաղորդաշարի այս հաղորդումները եթեր կհեռարձակվեն 2005թ.-ի սեպտեմբերի 12-ին և 19-ին: