2005թ.-ի սեպտեմբերի 13-ին ՀԵԻԱ-ն հյուրընկալեց կանադահայ կամավոր Զավեն Նազարեթյանին, որը Հայաստան է եկել Հայ Կամավորների Միության օժանդակությամբ: Զավենը Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս փոքրիկ քաղաքից է և որոշել է ծանոթանալ իր պատմական հայրենիքի իրավական համակարգի հետ: Նա վերջերս է գերազանցությամբ ավարտել իրավաբանական բուհը և ստացել է քրեաբանի մասնագիտություն: Նա ցանկանում է 2006թ.-ի աշնանը շարունակել և ավելի խորանալ իրավաբանության մեջ:
Քրեաբանության մեջ նա ուսումնասիրել և խորացել է բանտարկության այլընտրանքային ձևերի և դրանց կիրառման բնագավառում: Զավենը պատրաստ է այս հարցի շուրջ քննարկումներ անցկացնել և լսել դրանով հետաքրքրվող անձանց կարծիքները: Այս հարցերը քննարկել ցանկացողները կարող են նրա հետ կապվել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Զավենը նախատեսում է Հայաստանում մնալ մինչև ս/թ-ի դեկտեմբերի վերջը, սակայն դեռ համոզված չէ, թե հայրենիքը որքան երկար կպահի նրան իր գրկում: