2005թ.-ի սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակում կազմակերպվել էր սեմինար` նվիրված Հայաստանում մարդու իրավունքների գործողությունների ծրագրին (ՄԻԳԾ):
Սեմինարին, ի թիվս այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, մասնակցում էր նաև ՀԵԻԱ իրավաբան Գ. Գյոզալյանը: Սեմինարի հյուրերն էին ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային գրասենյակի խորհրդական պրն Սերգեյ Սիրոտկինը և ՄԱԿ-ի ՄԻԳԾ-երի վերաբերյալ ձեռնարկի հեղինակ, մարդու իրավունքների առաջատար փորձագետ պրն Վիլլիամ Բարքերը: Սեմինարի ընթացքում քննարկվեց, թե արդյո՞ք նպատակահարմար է այս պահին ստեղծել մարդու իրավունքների գործողության ծրագիր, որն ուղղված կլինի մարդու իրավունքների խթանումն ու պաշտպանությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելուն: Սեմինարի ընթացքում հնչեցին տարբեր կարծիքներ: ՀԵԻԱ ներկայացոցիչը իր ելույթում նշեց, որ չնայած երկրում իրավագիտակցության ցածր մակարդակին և օրենքների հաճախակի խախտմանը, այնուամենայնիվ, պետք է ստեղծել նման ծրագիր և պետք չէ ակնկալել, որ այն մեկ տարի անց կգործի: Այն ավելի երկար և հետևողական աշխատանք է պահանջում, որը, ըստ բանախոսի, միանգամայն հնարավոր է հասարակական կազմակերպությունների համառ աշխատանքի դեպքում: Սեմինարի վերջում մասնակիցներին բաժանվեցին 2004թ.-ին Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող վիճակագրական տվյալներ: