2005թ.-ի սեպտեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղը իր մասնակցությունն ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից կազմակերպված սեմինար-խորհրդակցությանը` նվիրված Գեղարքունիքում Եվրասիա հիմնադրամի 2005թ.-ի գործունեության և ծրագրերի ներկայացմանը, մարզում գործող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների համագործակցության ընդլայնմանը: Հանդիպմանը ներկա էին մարզի առավել աչքի ընկնող ՀԿ-ները, միջազգային կազմակերպությունները և Եվրասիա հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչությունը: Հանդիպման ընթացքում ներկա գտնվողները ներկայացրեցին իրենց կազմակերպությունները, ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին մարզի ՀԿ-ների և ներկա գտնվող միջազգային կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ: