Սկսվեց սահմանադրական փոփոխությունների իրավական իրազեկման քարոզարշավը

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և “Լիգլ Ըլայընս” իրավաբանական ընկերության կողմից Երևան քաղաքում և ՀՀ մարզերում հիմնադրված սահմանադրական փոփոխությունների թվով 7 իրավական իրազեկության հասարակական կենտրոնները սույն թվականի նոյեմբերի 1-ից սկսեցին իրենց աշխատանքները:
Աշխատանքային առաջին երկու օրերի ընթացքում անվճար իրավաբանական ծառայություններից արդեն օգտվեցին շուրջ 120 քաղաքացիներ: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը հիմնականում առնչվում են ՀՀ Նախագահի և Ազգային Ժողովի լիազորություններին, դատական համակարգին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավորապես Երևանի կարգավիճակին, երկքաղաքացիությանը և այլն: