Սոցիալական իրավունքների իրականացումը Հայաստանում

2005թ.-ի նոյեմբերի 9-ին Թեքեյան կենտրոնում կայացավ “Սոցիալական իրավունքների իրականացումը Հայաստանում” թեմայով սեմինարը, որը կազմակերպել էր Հայաստանի Շրջանավարտների խորհուրդը: Միջոցառման նպատակն էր հասարակությանը իրազեկել սոցիալական իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների ու լծակների վերաբերյալ: Սեմինարին հրավիրված էին ՀԿ-ների և ՏԻՄ-երի ներկայացուցիչներ` այդ թվում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի համակիր անդամ Աննա Հովհաննիսյանը: Սեմինարի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր փորձագիտական խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը, որը իր զեկույցում մարդու իրավունքների համատեքստում անդրադարձավ սոցիալական իրավունքին, ներկայացրեց Հայաստանի սոցիալական ոլորտի հիմնախնդիրները: Բանախոսներից բ ժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Սարգսյանը իր զեկույցում ներկայացրեց ՀՀ առողջապահության ոլորտի վճարումների համակարգը, զուգահեռներ անցկացրեց այլ երկրներում պետության կողմից առողջապահության ոլորտին ուղղված հատկացումների հետ: Լուսինե Մելքոնյանը, որը ներկայացնում էր Հայաստանում ? ֆրանսիական համալսարանը, անդրադարձավ թրաֆիքինգի հիմնախնդրին: