ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտարարում է մրցույթ ՀԵԻԱ-ի և Փոքր միջին բիզնեսի հիմնադրամի կողմից հիմնադրված միջնորդ դատարանի դատավորների ընտրման համար: Միջնորդ դատարանի կանոնադրությանը համապատասխան` Միջնորդ դատավորի թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին`

  • լինի 24 տարին լրացած,
  • ունենա բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • ունենա առնվազն 2 տարվա փաստաբանական գործունեության կամ 5 տարվա իրավաբանական մասնագիտական ստաժ` միջնորդ դատարանի երևանյան ստորաբաժանման կամ 2 տարվա իրավաբանական մասնագիտական ստաժ` միջնորդ դատարանի մարզային ստորաբաժանումների համար:

Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 5-ը:
Դիմումին կից ներկայացնել ինքանկենսագրություն, անձնագրի, բարձրագույն իրավաբանական կրթությունն ու փաստաբանական կամ իրավաբանական մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերի պատճենները և երկու 3×4 չափի լուսանկար:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի կենտրոնական գրասենյակ:

Հասցե` ք. Երևան, Նալբանդյան 7, բն. 2.
Հեռ.` (374 10) 54-01-99, 58-02-99, Ֆաքս` (374 10) 58-02-99
Էլ. փոստ` [email protected]

Ուշադրություն. Դիմումի մերժման դեպքում դիմողին լրացուցիչ չի ծանուցվում: