2007թ.-ի հուլիսի 20-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում հանդիպեց գնահատման այցով Հայաստանում գտնվող Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության գնահատման խմբի անդամներ` “Վերուլամ գործընկերներ” ընկերության տնօրեն Փոլ Թորոնթոնի և “Օքսֆորդ զարգացման փորձագետներ” ընկերության ներկայացուցիչ Ջոն Բենետի հետ: Խմբի անդամներին ուղեկցում էր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը: Հանդիպման սկզբում “Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության գնահատման խմբի անդամները ՀԵԻԱ-ի նախագահին տեղեկատվություն տրամադրեցին իրենց այցելության նպատակների վերաբերյալ: Այնուհետև ՀԵԻԱ-ի նախագահը հյուրերին նախ ներակայացրեց Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության հետ ՀԵԻԱ-ի համագործակցության պատմությունը և գործունեությունը, Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության կողմից Հայաստանում իրականացրած երկու խոշոր ծրագրերի վերաբերյալ իր տեսակետները, որից հետո հյուրերին տեղեկատվություն տրամադրեց ՀՀ քաղաքացիական հասարակության ներկա իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում կատարվեցին շահագրգիռ քննարկումներ: