Ավարտվեց ԵԽ-ի քաղաքական դասընթացների ժողովրդավարության 2-րդ համալսարանի դասընթացները

2007թ.-ի թվականի հուլիսի 2-ից 6-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցավ ԵԽ-ի քաղաքական դասընթացների ժողովրդավարության 2-րդ համալսարանի դասընթացները, որն անցկացվեց Եվրոխորհրդարանի նիստերի դահլիճում: Նշված դասընթացներին մասնակցում էին ԵԽ անդամ 15 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանյան դպրոցից մասնակցում էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ Գևորգ Գյոզալյանը: Դասախոսություններ կարդացին Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը, ԵԽ Գլխավոր քարտուղար Թերի Դեվիսը, Ժան Լուի Լորանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ֆաբիեն Քելլերը, Բաց հասարակության հիմնադրամի նախագահ` Ջորջ Սորոսը և այլոք: Դասընթացի ժամանակ նախատեսված էր նաև հանդիպում Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր` Ալվինա Գյուլումյանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ բավական անկեղծ և ջերմ մթնոլորտում: Տիկին Գյուլումյանը տեղեկացրեց, որ Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ընդունվել 600 դիմում, որոնցից միայն երկուսի վերաբերյալ է կայացվել վճիռ: Հայ դատավորը ընդգրկված է Եվրոպական Դատարանի երրորդ պալատում, որի նախագահը Սլովենիայի ներկայացուցիչն է: Այդ պալատում նաև ներկայացված են Ռումինիան, Ֆրանսիան, Շվեդիան, Իռլանդիան, Իսլանդիան, Հոլանդիան  Լատվիան և Մոնակոն, որոնք էլ լսում Հայաստանից ընդունվող գործերը: Դասընթացների վերջում Թերի Դեվիսի կողմից հանդիսավորության պայմաններում դպրոցների մասնակիցներին բաժանվեցին ավարտական վկայականներ: