2007 թ.-ի ուսանողական-կամավորական ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ն հլուրընկալել էր Լոնդոնի Բրունել համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Նշան Մինասյանին: Օգոստոսի 15-ից Նշանը ՀԵԻԱ-ում անցկացրեց սեմինար-քննարկումներ անգլերեն լեզվով, որոնց նպատակն էր բարելավել մասնակիցների անգլերենի խոսակցական հմտությունները: Մասնակիցների խմբում ընդգրկված էին ՀԵԻԱ-ի համակիր անդամներ, կամավորներ և իրավաբան ուսանողներ:
Սեմինար-քննարկումներ անցկացվեցին 10 թեմաների շուրջ` այդ թվում արդի իրավական մշակույթի, ՀՀ-ում և Անգլիայում դատական համակարգի առանձնահատկությունների, Հայաստանի և այլ երկրների դատական համակարգերի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ:
Սեմինարներն անցնում էին բավականին ակտիվ և աշխույժ մթնոլորտում: Սեմինարի ընթացքում մասնակիցները փոխանակում էին իրենց տեսակետները, կատարում համեմատական վերլուծություն առաջարկված թեմայի շրջանակներում: