2008թ. փետրվարի 13-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մշակութային ակումբը ՀԵԻԱ-ի Կենտրոնական գրասենյակում հյուրընկալել էր երգահան, գործիքավորող Արա Գևորգյանին: Հանդիպմանը ներկա էին ՀԵԻԱ-ի անդամները և իրավաբան ուսանողները: Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ երգահանը խոսեց երգարվեստի, իր աշխատանքային գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: Ներկայացրես, թե ինչպիսի ներդրում կարող են ունենալ երիտասարդները մշակույթի զարգացման գործում:
Շուրջ երկու ժամ տևած հանդիպումն անցավ բավականին ակտիվ և աշխույժ մթնոլորտում: Երգահան Արա Գևորգյանը սիրով պատասխանեց իրեն ուղղված բազմաթիվ հարցերին:
ՀԵԻԱ-ի մշակութային ակումբը առաջիկայում ևս կշարունակի նմանատիպ հանդիպումների միջոցով հետաքրքիր ու օգտակար դարձնել ակումբի անդամների ու ՀԵԻԱ-ի մյուս անդամների մշակութային կյանքը: