Արդեն իսկ կայացած չորս նախընտրական մրցափուլերի ընթացքում Հայաստանի հանրապետությունը ներկայացնող Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուկտետի թիմը հանդես է եկել Մեքսիկան, ԱՄՆ Վիրջինիայի համալսարանը, Բուլղարիան և Լիտվան ներկայացնող թիմերի դեմ:
Մրցափուլերի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն առաջիկայում, սակայն մեր թիմի ելույթները արդեն իսկ արժանացել են ոչ միայն Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների, այլև մրցակից թիմերի, հատկապես Վիրջինիայի համալսարանը ներկայացնող թիմի գովեստին, ինչի մասին վերջիններս նամակով հայտնել են մեր թիմի անդամներին և թիմին ԱՄՆ-ում հյուրընկալած պարոն Ռումյանին: