“Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով գիտաժողովի հայտարարություն

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի Իրավաբանական հիմնադրամը և “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերությունը կազմակերպում են թվով 5-րդ հանրապետական գիտաժողովը “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով: Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի ուսանողները, ինչպես նաև երիտասարդ իրավաբաններ: Հայտերն ընդունվում են մինչև 2008թ.-ի հոկտեմբերի 27-ը, ժամը 17-ը: Գիտաժողովի բանավոր փուլը կանցկացվի 2008 թ.-ի նոյեմբերի 27-ին Երևան հյուրանոցում:
Ցանկացողները կարող են դիմել կազմկոմիտեին հետևյալ հասցեով`Նալբանդյան 7, բն. 2, ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 54-01-99, 58-02-99, կամ այցելել կազմակերպիչների վեբ կայքերի գիտաժողովին նվիրված էջերը հետևյալ հասցեներով`
www.ayla.am/arm/activity/other.htm,
www.lawfoundation.am/arm/activities.html,
www.legalalliance.am/arm/probono:
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ուսանողական տոմսի պատճենը և գրանցվեն` լրացնելով գրանցման թերթիկը: