Հայտարարություն

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 13.00-ին Գոուլդեն Թուլիփ Երևան հյուրանոցում կկայանա Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հերթական համաժողովը հետևյալ օրակարգով.
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 01.12.2006թ.-ից մինչև 01.12.2008թ.-ը ընկած ժամանակահատվածի գործունեության, ֆինանսական և գույքի օգտագործման հաշվետվությունների քննարկում և հաստատում:
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ղեկավար մարմինների ընտրություններ:
ա) կազմակերպության վարչության թվաքանակի հաստատում,
բ) կազմակերպության նախագահի ընտրություն,
գ) կազմակերպության փոխնախագահի ընտրություն,
դ) կազմակերպության պատասխանատու քարտուղարի ընտրություն,
ե) կազմակերպության վարչության անդամների ընտրություն:
Այլ հարցեր:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի բոլոր անդամներին հրավիրում ենք մասնակցելու կազմակերպության հերթական համաժողովի աշխատանքներին:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյան
29.11.2008