Ազնիվ հանրային կառավարմանը նվիրված ուսումնական դասընթաց` Իզմիրում

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ Մարատ Ատովմյանը ս/թ նոյեմբերի 28-ից 30-ը մասնակցել է Իզմիրում կայացած ազնիվ հանրային կառավարմանը նվիրված ուսումնական դասընթացին (Curriculum Development Training Course on Integrity in Public Administration):
Միջոցառումը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայում և Երուսաղեմում գրասենյակներ ունեցող “Տիրի” հասարակական կազմակերպության կողմից և նրան մասնակցում էին թվով 19 մասնակիցներ Հայաստանից, Ռուսաստանից, Մոլդովայից, Թաջիկստանից, Ղրղստանից, Ուկրաինայից:
Դասընթացը վարում էին “Տիրի”-ի կրթական ռեսուրսների զարգացման բաժնի ղեկավար, գիտությունների թեկնածու Հարություն Ալեքսանյանը, պետական ծառայության և եվրոպական ինտեգրման ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտոր Դիմիտար Պենկովը (Բուլղարիա) և նույն ինստիտուտի պրոֆեսոր, դոկտոր Ռումեն Ստեֆանովը:
Դասընթացի ժամանակ քննարկվեցին պետական ծառայության բարոյաէթիկական հիմքերը, կրթության դերը այդ հիմքերի ձևավորման առումով, հակակոռուպցիոն քաղաքականության որոշ ասպեկտներ, մարդկային ռեսուրսների կառավարման առանձնահատկությունները, շահերի բախման հետ կապված հարցերը, պետական ծառայողների համար արդյունավետ կրթական ծրագրերի մշակման և այլ հարցեր: