2008 թվականի դեկտեմբերի 3-ին Իջևանում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրի կողմից ֆինանսավորված և ՀԵԻԱ-ի Տավուշի մարզային մասնաճյուղի կողմից իրականացվող Տավուշի մարզի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնի պաշտոնական բացումը, որին մասնակցում էին ՀՀ պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Բացման արարողության ընթացքում ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության խորհրդատու Մարկ Լևինսոնը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը իրենց ողջույնի խոսքերում կարևորեցին Տավուշի մարզում շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնի բացումը և հույս հայտնեցին, որ այն մեծ դեր ու նշանակություն կունենա մարզում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի և դրա հաղթահարման գործում, որից հետո պարոն Լևինսոնը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին հանձնեց Տավուշի մարզի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնի դրամաշնորհի տրամադրման հավաստագիրը:
Այնուհետև կենտրոնի մուտքի մոտ պարոն Ղուլարյանը և Մարկ Լևինսոնը կատարեցին կենտրոնի ցուցանակի խորհրդանշական բացումը, որից հետո կարեն Զադոյանը հյուրերին ծանթացրեց կենտրոնի գրասենյակին և աշխատանքներին: Վերջում հյուրերը հրավիրվեցին հյուրասիրության: