Ավարտին է մոտենում “Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան փուլը: Մրցույթի հայաստանյան բանավոր մրցափուլը տեղի կունենա 2009թ.-ի փետրվարի 7-ին և 8-ին:
Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, փետրվարի 7-ին, ժամը 10.00-15.30 ընկած ժամանակահատվածում կանցկացվեն նախնական երեք մրցափուլերը, իսկ փետրվարի 8-ին, ժամը 10.00-13.30 ընկած ժամանակահատվածում` չորրորդ նախնական և կիսաեզրափակիչ մրցափուլերը: Մրցույթի եզրափակիչ մրցափուլը տեղի կունենա ՀՀ Վճռաբեկ դատարանում փետրվարի 8-ին, ժամը 15.00-14.30-ը, որին կհաջորդի մրցանակաբաշխությունը:
Փետրվարի 2-ին մրցույթի մասնակից թիմերի միջև անցկացվեց վիճակահանություն, որի արդյունքում պարզ դարձան թիմերի այն զույգերը, որոնք պետք է մրցեն չորս նախնական մրցափուլերի ընթացքում: