2009թ. փետրվարի 6-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում հանդիպում ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թոմաս Միթնախտի հետ: Հանդիպման ընթացքում Թոմաս Միթնախտի խնդրանքով Կարեն Զադոյանը ներկայացրեց հասարակական կազմակերպությունների բնագավառը կարգավորող իրավական դաշտը, հասարակական կազմակերպությունների անդամության և ղեկավար մարմինների ձևավավորման հետ կապված մի շարք առանձնահատկություններ: Զրուցակիցները կարևորելով դեսպանատան ու ՀԵԻԱ-ի ունեցած համագործակցության հարուստ փորձը համոզմունք հայտնեցին, որ այսուհետ նույնպես կաշխատեն համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղղությամբ` ուշադրություն դարձնելով նաև ՀԵԻԱ-ի կողմից հասարակական կազմակերպություններին անհրաժեշտ մասնագիտական անվճար օգնություն ցուցաբերելու հարցերի վրա: