2009թ.-ի փետրվարի 14-ին Հայաստանում Գերմանական Համալսարանի շենքում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2008թ.-ի գործունեության ինքնագնահատումը: Ինքնագնահատման սեմինարը կազմակերպել էին և անցկացրեցին ՀԵԻԱ վարչության անդամներ Ռոբերտ Գրիգորյանը և Լիանա Հարությունյանը: Ինքնագնահատման սեմինարին ներկա էին 30 մասնակիցներ, որոնց թվում էին ներկայացուցիչներ ՀԵԻԱ վարչությունից և աշխատակազմից, անդամներ, կամավորներ և գործընկերներ: Սեմինարի ընթացքում վարողները ներկաների ուշադրությանը ներկայացրեցին ՀԵԻԱ-ի 2008թ.-ի Զարգացման պլանի ուղղությամբ կատարված աշխատանքները, անցած տարում կազմակերպության ձեռքբերումներն ու իրականացված ծրագրերը: Ինքնագնահատման գործընթացի արդյունքում վեր հանվեցին կազմակերպության առավել ուշադրության արժանի ենթահամակարգերը, որոնց հզորացնելու նպատակով կազմվեց 2009թ.-ի Զարգացման պլան: 2009թ.-ի Զարգացման պլանն ընդգրկում է Ֆինանսական կայունություն, Մարդկային ռեսուրսներ և Ծրագրեր ու ծառայություններ ենթահամակարգերը, որոնց համար սահմանվել են զարգացման ուղղություններ ՀԵԻԱ-ի 2009թ.-ի գործունեության ընթացքում: