2004թ.-ի հունվարի 15-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Գավառի, Կապանի և Գորիսի գրասենյակներում անցկացվեց 9 սեմինարներից բաղկացած երկրորդ դասընթացի 56 մասնակիցների (յուրաքանչյուր գրասենյակում 8 մասնակից) համար նախատեսված hանրային իրազեկության բարձրացման ծրագրի ուսուցանողների ուսուցում, որը ներառում էր ծրագրի նկարագրությունը, մեթոդները, կազմակերպական կառուցվածքը և ներկայացման այլ տեխնիկական միջոցները: Դասընթացը անցկացվում է Ամերիկայի իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Հանրային իրազեկության բարձրացման” ծրագրի շրջանակներում: Նախատեսվում է, որ դասընթացի ավարտից հետո, դասընթացին մասնակցած և վերապատրաստված 56 ուսուցանողները հանրային իրազեկության բարձրացման սեմինարներ կանցկացնեն Հայաստանի դպրոցներում: