2004թ.-ի հունվարի 22-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մարզային 7 գրասենյակներում անցկացվեց 9 սեմինարներից բաղկացած երկրորդ դասընթացի առաջին սեմինարը` “ՀՀ Սահմանադրությունը և բնակչության սահմանադրական իրավունքները” թեմայով: Դասընթացը անցկացվում է Ամերիկայի իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Հանրային իրազեկության բարձրացման” ծրագրի շրջանակներում: Նախատեսվում է, որ դասընթացի ավարտից հետո, դասընթացին մասնակցած և վերապատրաստված 56 մասնագետները հանրային իրազեկության բարձրացման սեմինարներ կանցկացնեն Հայաստանի դպրոցներում: