Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար Արշավիր Խալափյանը տեղական իշխանությունների հրավերով 2004թ.-ի փետրվարի 12-ին մասնակցեց Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի զարգացման ծրագրի և բյուջեի քննարկմանն ու հաստատմանը, ինչպես նաև 2003թ.-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Կապան քաղաքային համայնքի, Սյունիքի մարզպետարանի, այլ հասարակական կազմակերպությունների, համատիրությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար Արշավիր Խալափյանի կողմից արվեցին մի քանի առաջարկություններ, մասնավորապես, պատրաստակամություն հայտնվեց ՀԵԻԱ կողմից Կապանի բնակչությանը մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների աշխարագրությունը ընդլայնել և շրջիկ կերպով անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել նաև վարչականորեն Կապանի քաղաքային համայնքի մեջ մտնող նախկին բանավաններում և գյուղերում, եթե քաղաքապետարանը հոգա իրավաբանների փոխադրման ծախսերը: Կապանի քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց աջակցելու այս գաղափարի իրականացմանը` առաջարկելով ներկայացնել համապատասխան ծրագիր: Մինչև փետրվարի վերջ ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի կողմից Կապանի քաղաքապետարան կներկայացվի համագործակցության համապատասխան ծրագրի առաջարկ: