Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը 2004թ.-ի փետրվարի 16-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանի հրավերով, դեսպանի նստավայրում մասնակցեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման պետական քարտուղարի տեղակալ, խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Գարեթ Թոմասի և նրա գլխավորած պատվիրակության պատվին տրված ընդունելությանը, որին մասնակցում էին նաև ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդունելության ընթացքում Կարեն Զադոյանը պատվիրակության անդամների հետ քննարկեց Հայաստանի դատաիրավական բարեփոխումների, եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության զարգացման, ինչպես նաև Հայաստանի Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման նախարարության համագործակցության հետ կապված հարցեր: