Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ Դավիթ Աբգարյանը ՀՀ Ազգային Ժողովի հրավերով 2004թ.-ի մարտի 23-ին մասնակցեց ՀՀ Ազգային Ժողովի Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպած խորհրդարանական լսումներին` նվիրված ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված Աշխատանքային նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը: Խորհրդարանական լսումներին մասնակցում էին Ազգային Ժողովի պատգամավորներ, ՀՀ նախարարությունների, այլ հասարակական կազմակերպությունների, արհմիությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: