“Կորպորատիվ կառավարման զարգացման հեռանկարները Հայաստանում և դրա նշանակությունը կոռուպցիայի դեմ պայքարում” կլոր սեղան քննարկում

Օտարերկրյա ներդրումների և համագործակցության ասոցիացիայի հրավերով Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը 2004թ.-ի մարտի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մասնակցեց “Կորպորատիվ կառավարման զարգացման հեռանկարները Հայաստանում և դրա նշանակությունը կոռուպցիայի դեմ պայքարում” կլոր սեղան քննարկմանը: Քննարկման ընթացքում “Կորպորատիվ կառավարման կոդեքսը և գործարար էթիկան: Միջազգային զարգացման արդի տենդենցները և իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում” զեկույցով հանդես եկավ Կորպորատիվ կառավարման կենտրոնի նախագահ Տիգրան Կարապետյանը, որին հաջորդեց մտքերի փոխանակություն և քննարկում: Կլոր սեղան քննարկմանը մասնակցում էին ՀՀ Նախագահի խորհրդականը, ՀՀ պետական, բիզնես և հասարակական սեկտորների ներկայացուցիչներ: