ԱՀՌԾ իրականացման գործընթացում շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հանդիպում

2004թ.-ի մարտի 31-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման գործընթացում շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հանդիպում: Հանդիպման ընթացքում ձևավորվեցին հինգ աշխատանքային խմբեր, որոնք էլ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի բանակցությունների սեղանին մասնակցելու համար ընտրեցին իրենց ներկայացուցիչներին: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ա.Սարիբեկյանը մասնակցեց Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի խմբի աշխատանքներին, որտեղից ներկայացուցիչ ընտրվեց Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի գործադիր տնօրեն Հռիփսիմե Մանուկյանը: Աշխատանքների ավարտին որոշվեց Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի խմբի հաջորդ հանդիպումը անցկացնել մայիս ամսվա սկզբին: