ՀՀ Դատական համակարգի հակակոռուպցիոն ծրագրի քննարկում

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի հրավերով Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և փոխնախագահ Դավիթ Աբգարյանը 2004թ.-ի ապրիլի 5-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում մասնակցեցին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված ՀՀ Դատական համակարգի հակակոռուպցիոն ծրագրի քննարկմանը, որին մասնակցեցին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի ղեկավարը, ԶԼՄ-ների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դատավորներ, փաստաբաններ և ՀՀ դատախազության ներկայացուցիչներ: Կլոր սեղանի ընթացքում ՀՀ դատարանների նախագահների խորհրդի, ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՀՀ դատավորների միության ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին ՀՀ դատական համակարգի հակակոռուպցիոն ծրագիրը, օրենսդրական առաջարկությունների փաթեթը և դատավորների վարքագծի կանոնները, որոնց շուրջ ծավալվեցին մտքերի փոխանակություն և քննարկումներ: