2004թ.-ի ապրիլի 23-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքի հիմնադիր ժողովը, որին մասնակցեցին 17 իրավաբանական ԲՈւՀ-երի և ԲՈւՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 61 ուսանողներ: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքի հիմնադիր ժողովի ընթացքում մասնակիցների կողմից քննարկվեց ու ընդունվեց բաժանմունքի կանոնադրությունը և ընտրվեց բաժանմունքի 17 հոգուց բաղկացած խորհուրդ` յուրաքանչյուր ԲՈւՀ-ից 1 ուսանող սկզբունքով: ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի հիմնադիր ժողովի ավարտից հետո տեղի ունեցավ բաժանմունքի խորհրդի նիստ, որտեղ քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր և որոշվեց բաժանմունքի խորհրդի հաջորդ նիստը հրավիրել 2004թ.-ի ապրիլի 29-ին ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակում: