2004թ.-ի ապրիլի 30-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը Հայաստանի հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի հրավերով ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մասնակցեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման նախարարության Հայաստանի հանրային ոլորտում իրականցվող բարեփոխումների ծրագրերի շնորհանդեսին, որի ժամանակ ներկայացվեցին վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի հանրային ոլորտում իրականցվող բարեփոխումների ծրագրերը: Շնորհանդեսին մասնակցեցին նախարարներ, դեսպաններ, ՀՀ կառավարության, մարզպետարանների, ՏԻՄ-երի, ԶԼՄ-ների, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: