Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստանի հանրային սեկտորի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր իրականացնում է “Տեղեկատվության տարածում” ենթածրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է հեռարձակել 16 ռադիոհաղորդումներ նվիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության նախարարությունների կողմից մատուցվող հանրային ծառայություններին: 2004թ.-ի մայիսի 3-ին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում Հայաստանի հանրային ռադիոընկերության եթերով հեռարձակվեց ներածական առաջին ռադիոհաղորդումը: Ռադիոհաղորդման ընթացքում “Հայաստանի հանրային սեկտորի բարեփոխումների ծրագրի” ղեկավարի տեղակալ Արմեն Խուդավերդյանը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հասարակությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրեցին “Հայաստանի հանրային սեկտորի բարեփոխումների ծրագրի” և “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի վերաբերյալ: