Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և փոխնախագահ Դավիթ Աբգարյանը 07.05.2004թ.-ին ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակում հանդիպեցին սփյուռքահայերի բարձրաստիճան պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էին Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Ռոս Վարթյանը, Ամերիկայի հայ դատի ազգային հանձնախմբի գործադիր տնօրեն Արմեն Համբարյանը, գործարար սփյուռքահայեր, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի մի խումբ պատասխանատուներ: ՀԵԻԱ նախագահը հյուրերին տրամադրեց համապատասխան տեղեկատվություն ՀԵԻԱ պատմության, կազմակերպության կողմից իրականացվող գործունեության և ապագա պլանների վերաբերյալ: Հյուրերը բարձր գնահատեցին ՀԵԻԱ դերն ու նշանակությունը Հայաստանի դատաիրավական բնագավառում և քննարկեցին ապագա համագործակցությանը վերաբերող հարցեր: