Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում 07.05.2004թ.-ին ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանի նախագահությամբ և ՀԵԻԱ մարզային գրասենյակների պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀԵԻԱ կողմից մատուցվող անվճար ծառայությունների վերաբերյալ ՀԵԻԱ ղեկավարության մշակած նոր քաղաքականության, մարզերում անդամների հետ տարվող աշխատանքների և մարզային գրասենյակների զարգացման հետ կապված հարցեր: