2004թ.-ի մայիսի 7-ի ժամը 18-ին ավարտվեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և ՀԵԻԱ Իրավաբան Ուսանողների բաժանմունքի կողմից կազմակերպվող “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” գիտաժողովի զեկույցների հանձնման փուլը: Գիտաժողովին մասնակցելու հայտեր ներկայացրած 48 ուսանողներից սահմանված ժամկետներում իրենց զեկույցները ներկայացրեցին 17-ը: Այժմ ընթանում են գիտաժողովի գրավոր փուլի ստուգման աշխատանքերը: Սույն թվականի մայիսի 14-ի ժամը 17-ի դրությամբ հայտնի կդառանան գիտաժողովի գրավոր փուլի 10 լավագույն մասնակիցները, որոնք 2004թ.-ի մայիսի 20-ի կմասնակցեն գիտաժողովի բանավոր փուլին: