2004թ.-ի մայիսի 8-ին ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մշակութային ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ԵԿՄ “Կենտրոն” բաժանմունքի փոխնախագահ, ազատամարտիկ Արմեն Աբրահամյանի հետ: Հանդիպումը նվիրված էր Շուշիի ազատագրման 12-րդ ամյակին: Ա.Աբրահամյանը հայ ժողովրդի համար կարևորեց Արցախյան ազատագրական պայքարը և նշեց, որ Արցախյան ազատամարտում հայ մարտիկների ձեռքբերումները հայ քաղաքագետները պարտավոր են ամրագրել նաև դիվանագիտական դաշտում: Հանդիպման ընթացքում Ա.Աբրահամյանը պատասխանեց մասնակիցների հարցերին և առաջարկեց ՀԵԻԱ ներսում ստեղծել մարմին, որը կզբաղվի ազատամարտիների և նրանց ընտանիքների իրավական խնդիրների լուծման հարցերով:
Հանդիպման ավարտին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամները այցելեցին Եռաբլուր և ծաղիկներ դրեցին Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին: