Հայտարարություն

Սույն թվականի մայիսի 27-ին ժամը 14.00-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա “Հայաստանի Հանրապետության դատական համակարգում իրականացվելիք հակակոռուպցիոն միջոցառումների 2004-2005թթ. ծրագրի” քննարկում: Քննարկմանը կարող են մասնակցել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամները և համակիր անդամները: Ցանկացողները պետք է մինչև մայիսի 25-ի ժամը 17.00-ը գրանցվեն (գրանցման պատասխանատու Մերի Գալստյան), որոնց կտրվեն քննարկման համար անհրաժեշտ բոլոր նյութերը: Նախատեսվում է, որ քննարկման արդյունքում “Հայաստանի Հանրապետության դատական համակարգում իրականացվելիք հակակոռուպցիոն միջոցառումների 2004-2005թթ. ծրագրի” վերաբերյալ կմշակվեն Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաջարկները, որոնք այնուհետև կներկայացվեն ՀՀ Դատարանների նախագահների խորհուրդ: