Այսօրվանից գործում է “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի պաշտոնական www.jessup.ayla.am վեբ կայքը, որտեղ այցելուն կարող է գտնել անհրաժեշտ տեղեկատվություն “Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան և միջազգային մրցափուլերի վերաբերյալ: Վեբ կայքը պատրաստվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից, որն էլ հանդիսանում է “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի կազմակերպիչը:
Իրավաբան Ուսանողների Միջազգային Ասոցիացիայի տնօրենների խորհուրդը հաստատել է 2005թ.-ի “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հետևյալ թեման.
“2005թ.-ի Ջեսափի թեման երկու պետությունների միջև առևտրանավի, նրա անձնակազմի եւ բեռան վրա ծովահենների հարձակման հետևանքով ծագած տարաձայնությունների մասին է: Քննարկվում է այն հարցը, թե ով է պատասխանատվություն կրում չեզոք ջրերում գտնվող կղզում առևտրանավի վրա կատարված հարձակման համար, որի հետեւանքով տեղի է ունեցել հեղուկ բեռան արտահոսք եւ կղզու շրջակա ջրերի աղտոտում: Պրոբլեմը վերաբերում է ծովային եւ շրջակա միջավայրի պահպանման օրենքներին առնչվող խնդիրներին”: