2004թ.-ի մայիսի 18-ից մինչև 22-ը “Երևան” հյուրանոցում տեղի ունեցավ “Փաստաբանական հմտություններ” թեմայով հնգօրյա դասընթաց, որը կազմակերպվել էր Ամերիկյան իրավաբանների ընկերակցության կողմից: Դասընթացին մասնակցեցին 24 հոգի, որոնց կազմում էին իրավաբաններ, փաստաբաններ, դատարանի աշխատակիցներ և իրավաբան ուսանողներ: Դասընթացին մասնակցեցին և այն հաջողությամբ ավարտեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամներ Լիանա Հարությունյանը, Նաիրա Ազարյանը, Գոհար Եսոյանը և Ռուսլան Ավետիսյանը: