2004թ.-ի մայիսի 26-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում բաժանմունքի համանախագահներ ընտրվեցի Նորայր Նորիկյանը և Լյուդվիգ Դավթյանը: Իրավաբան ուսանողների բաժանմունքի գանձապահ ընտրվեց Խաչիկ Հարությունյանը, միջբուհական հարցերով պատասխանատու ընտրվեց Գևորգ Հակոբյանը, բաժանմունքի մարզային կառույցների հարցերով պատասխանատու ընտրվեց Արտաշես Սուչյանը, հասարակական կապերի հարցերով պատասխանատու ընտրվեց Մինաս Մուրադյանը և բաժանմունքի վեբ կայքի պատասխանատու ընտրվեց Սոնա Հարությունյանը: ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2004թ.-ի հունիս ամսվա ընթացքում: