2004թ.-ի հունիսի 3-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մարզային 7 գրասենյակներում անցկացվեց 9 սեմինարներից բաղկացած երրորդ դասընթացի վերջին սեմինարը` “Թրաֆիկինգը, որպես նոր երևույթ Հայաստանում և թրաֆիկինգի իրավական բնութագիրը” թեմայով: Դասընթացը անցկացվում է Ամերիկայի իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Հանրային իրազեկության բարձրացման” ծրագրի շրջանակներում: Նախատեսվում է, որ դասընթացի ավարտից հետո, դասընթացին մասնակցած և վերապատրաստված 56 մասնագետները հանրային իրազեկության բարձրացման սեմինարներ կանցկացնեն Հայաստանի դպրոցներում: