2004թ.-ի հունիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովի նախագահին կից փախստականների և տեղահանված այլ անձանց հարցերի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նիստում 2003թ.-ի դեկտեմբերի 18-ից մինչև 2004թ.-ի հունիսի 10-ը ընկած ժամանակահատվածի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, խորհրդի համակարգող Բ.Շահնազարյանը, որին հաջորդեց մտքերի փոխանակություն և ելույթներ: Հաշվետվությունը խորհրդի անդամների կողմից գնահատվեց բավարար: Խորհրդի անդամները այնուհետև քննարկեցին օրենսդրական և գործնական նախաձեռնությունների վերաբերյալ մի քանի առաջարկություններ, որը ներկայացվեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամի կողմից: ՀՀ Ազգային Ժողովի նախագահին կից փախստականների և տեղահանված այլ անձանց հարցերի խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում: