Ռադիոհաղորդում նվիրված “Սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրմանը և սոցիալական քարտերի կիրառմանը”

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստանի հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր իրականացնում է “Տեղեկատվության տարածում” ենթածրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է հեռարձակել 16 ռադիոհաղորդումներ նվիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության նախարարությունների կողմից մատուցվող հանրային ծառայություններին: 2004թ.-ի հունիսի 14-ին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում Հայաստանի հանրային ռադիոընկերության եթերով հեռարձակվեց յոթերորդ ռադիոհաղորդումը նվիրված “Սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրմանը և սոցիալական քարտերի կիրառմանը”: Ռադիոհաղորդման ընթացքում Հայաստանում սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման և սոցիալական քարտերի կիրառման վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեցին հասարակության ներկայացուցիչ, “Պրոգրես” սոցիալական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Մարատ Ատովմյանը և կառավարության ներկայացուցիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ Արտեմ Ասատրյանը: