Ռադիոհաղորդում նվիրված “Պետպատվերի շրջանակներում ըստ հիվանդատեսակների մատուցվող բժշկական ծառայություններին”

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստան – Հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր իրականացնում է “Տեղեկատվության տարածում” ենթածրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է հեռարձակել 16 ռադիոհաղորդումներ նվիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության նախարարությունների կողմից մատուցվող հանրային ծառայություններին: 2004թ.-ի հուլիսի 7-ին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում Հայաստանի հանրային ռադիոընկերության եթերով հեռարձակվեց իններորդ ռադիոհաղորդումը նվիրված “Պետպատվերի շրջանակներում ըստ հիվանդատեսակների մատուցվող բժշկական ծառայություններին”: Ռադիոհաղորդման ընթացքում Հայաստանում պետպատվերի շրջանակներում ըստ հիվանդատեսակների մատուցվող բժշկական ծառայությունների վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեց ՀՀ պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը: