Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստան – Հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր իրականացնում է “Տեղեկատվության տարածում” ենթածրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է հեռարձակել 16 ռադիոհաղորդումներ նվիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության նախարարությունների կողմից մատուցվող հանրային ծառայություններին: 2004թ.-ի օգոստոսի 9-ին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում Հայաստանի հանրային ռադիոընկերության եթերով հեռարձակվեց տասնչորսերորդ ռադիոհաղորդումը նվիրված “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությանը”: Ռադիոհաղորդման ընթացքում Հայաստանյան բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ Արամ Քոսյանը: