2004թ.-ի թվականի օգոստոսի 14-ից 15-ը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցավ “Տեղեկատվության մատչելիության ապահովումը պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունների բնագավառում” սեմինարը, որի ընթացքում ամփոփվեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացված “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Սեմինարին մասնակցեցին ՀՀ նախարարությունների, մարզպետարանների, միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեմինարի ընթացքում մանարամասն տեղեկատվություն տրվեց ՀՀ կառավարական 3-րդ շենքի նորաբաց տեղեկատվական կենտրոնի վերաբերյալ և ամփոփվեց “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում կատարված հետևյալ աշխատանքները.
ա) ՀՀ առողջապահության, կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ հրատարակվեցին 10 անուն տեղեկատվական թերթիկներ: Յուրաքանչյուր տեղեկատվական թերթիկից հրատարավկվել է 5000-ական օրինակ և ներկայումս այդ տեղեկատվական թերթիկները տարածվում են համապատասխան նախարարությունների, մարզպետարանների, քաղաքապետարանների, ՀԵԻԱ գրասենյակների, ինչպես նաև այլ հասարակական կազմակերպությունների միջոցով:
բ) ՀՀ առողջապահության, կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ պատրաստվեցին և հանրային ռադիոյով հեռարձակվեցին 16 ռադիոհաղորդումներ` յուրաքանչյուր հաղորդումը 10-12 րոպե տևողությամբ:
գ) Շուրջ 800 քաղաքացիներ անվճար իրավաբանական խորհրդատվություն ստացան ՀՀ առողջապահության, կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ:
“Տեղեկատվության տարածում” ենթածրագիրը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվեց Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության կողմից ֆինանսավորված և ՓրայսութերհաուսՔուփերի կողմից իրականացվող “Հայաստան. Հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում: